Աշխատանքից Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանն ազատվեց շատ ավելի մեղմ բնորոշումներով, քան Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանը։ Քաղաքական դիտորդներն այն կարծիքին են, որ Գեղարքունիքում ֆինանսական ստուգումներ կատարելու խնդիր չի առաջացել, քանի որ Ռուդիկ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում փոխարինել է մինչեւ հիմա էլ ջրի վրա գտնվող Վլադիմիր Մովսիսյանին։
Հայտնի է դարձել նաեւ, թե ովքեր էին հավակնում Պավլիկ Ասատրյանի տեղին։ Տավուշի մարզում առավել մեծ ճանաչում ունեն Ժորա անունով երկու մարդ։ Մեկի անունը Գլուխ Ժորա է, իսկ մյուսինը՝ ընդհակառակը՝ Անգլուխ Ժորա։ Մինչդեռ մարզպետ է նշանակվել մեկ ուրիշը՝ Իջեւանի քաղաքապետ Համլետ Ղուլարյանը։
ՀՐԱԺԱՐԻՄՔ
ԱԺ հերթական նիստում կհրապարակվի Սամսոն Ղազարյանի փետրվարի 24-ի դիմումը՝ իր պատգամավորական լիազորություններից հրաժարվելու վերաբերյալ։ «Առավոտի» հետ զրույցում նա իր որոշման դրդապատճառները բազմաթիվ համարեց, բայց միայն մեկը մատնանշեց. «Բուն պատճառներից մեկը, թերեւս, այս մի կերպ գումարվող նիստերն են»։ Սամսոն Ղազարյանը նաեւ նշեց, որ 15 օր անց անպայման կրկնելու է իր դիմումը։
Կարդացեք նաև
ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԵՄԵԼԸ
«Օրագիրը» ստացել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ա. Կռոյանի գրությունը, որտեղ «Հայաստանում՝ ինչպես գրավյալ տարածքներում» հոդվածի վերաբերյալ նշված է, թե «տեղ է գտել չստուգված լրատվություն»։ Այս առնչությամբ պրն Կռոյանը նաեւ նշել է. «Նախազգուշացնում եմ օրենքի խախտման անթույլատրելիության մասին եւ պարզաբանում, որ նման խախտումը կրկնվելու դեպքում ձեր նկատմամբ կկիրառվեն դատախազական հակազդման ավելի խիստ միջոցներ»։