Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ, ԻՐՈՔ, ԼՈՒԾԱՐԵԼ Է ԱԺ-Ն

Փետրվար 26,1999 00:00
lurer

Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» հայտնեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր նախաձեռնությունը պատրաստվում է քվեարկության դնել այնժամ, երբ որեւէ քվեարկության համար պատգամավորների անհրաժեշտ քանակ կապահովվի։ Նշենք, որ պաշտոնանկության խնդիրը մեջտեղ գալուց հետո ԱԺ-ում եւ ոչ մի քվեարկություն չի կայացել։

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

«Ես լսել եմ (չգիտեմ որքանով է դա ճիշտ), թե ՀՅԴ բյուրոն պետք է վերականգնվի Լիբանանում։ Իսկ ո՞վ է լինելու բյուրոյի ղեկավարը։ Այս հարցում եւս պայքար է լինելու։ Իսկ արտասահմանում ՀՅԴ-ի մեջ մեծամասնության կողմից միանշանակորեն ընդունված լիդեր չկա»,- հայտարարեց ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ Գեւորգ Սարգսյանցը «Առավոտին» տված հարցազրույցում։

Այն կարդացեք 3-րդ էջում։

ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՌՆԴԱԼԻՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մշակույթի նախարարությունում այսօր Տ. Լեւոնյանի եւ Օպերայի ու բալետի ազգային թատրոնի հարցով կոլեգիայի նիստ է լինելու։ Այդ խնդրով հատկապես զբաղվում է նախարարության Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման եւ տարածման վարչության պետ Արթուր Շահնազարյանը։ Ըստ մեր ունեցած տեղեկության, նախարարությունը պատրաստվում է Լեւոնյանին ընդամենը նկատողություն տալ։

Կարդացեք՝ էջ 12։

ԿԱՇԱՌՔ՝ ՄԻՆՉԵՎ 100000 ԴՐԱՄ

Վարչապետի ստորագրությամբ ԱԺ է մտել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի նախագիծը, որի 26-րդ կետում բերված է տառացիորեն հետեւյալը. «Հանձնաժողովի անդամները կամ ծառայողներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ արժեթղթերի շուկայի մասնակիցներից, եթե նման նվերի արժեքը գերազանցում է 100 հազար դրամը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728