Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Արաբկիրի դատարանում

Փետրվար 25,1999 00:00
dat

Ժամը 12։00-ին նշանակված քրեական դատավարությանը երեկ սպասեցինք մինչեւ 15։30-ը։ Հարգելով մեզ՝ վերադարձանք խմբագրություն։

Պիտի շարունակվեր ՆԳ եւ ԱԱ նախարարության առաջին գլխավոր վարչության բաժանմունքի պետ Աշոտ Խաչատրյանի եւ երրորդ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատավարությունը։ Նախորդ օրը դատարանը (դատավոր Ս. Հովսեփյան) մերժել էր որպես վկա դատարան հրավիրելու ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունները, ինչի պատճառով ամբաստանյալները հրաժարվել են ոչ միայն իրենց փաստաբաններից, այլեւ դատավարությանը մասնակցելուց։

Ամբաստանյալների գնահատմամբ «այս դատարանը արտակարգ դատարան» է եւ «անիմաստ է դատարանի նման պահվածքի առկայությամբ շարունակել դատական շոուն»։

Երեկ տեղեկացանք, որ հեռախոսային ահաբեկչության է ենթարկվել Աշոտ Խաչատրյանի պաշտպան Վարդան Սաֆարյանը։ Իսկ ընդհանրապես, երկու ամբաստանյալները, որոնք դահլիճում մինչեւ վերջերս «նստում» էին կողք-կողքի, առանձնացվել էին։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728