Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐՆՁԱԾ ԵՐԿԻՐ»

Փետրվար 25,1999 00:00
lurer

Ըստ «Առավոտ» հասած լուրերի, վերջին օրերին Կոտայքի մարզի Արամուս, Կոտայք եւ էլի մի քանի գյուղերում բնակիչներին իրավաբանական խորհրդատվությունների ծառայությամբ է ներկայացել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գյուղացիները լավ էլ գոհ են, որովհետեւ խորհրդատվությունից բացի, նաեւ բրինձ է բաժանվել։

ՀՆՉԱԿՆԵՐԸ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆ

Ս. թ. փետրվարի 23-ին ՀՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում ատենապետ Էռնեստ Սողոմոնյանը, փոխատենապետ Ն. Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը եւ բնապահպանության դիվանապետ Ն. Խաչիկյանն ընդունեցին Հոլանդիայում ճանաչված «SPAN» (ՍՊԱՆ) բնապահպանական ընկերության ներկայացուցիչ Մարտին Էնիլսին։ Քննարկվեց Հոլանդիայի կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրվող 1 մլն դոլար բնապահպանական նախագծերի իրականացման միջոցառումներին ՀՍԴՀԿ-ի օգտակար լինելու հարցը։

ՁԱՅՆ, ՈՐ ԽԼԱՑՆԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Հայտնի է, որ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավագյանը դատի է տվել «Հայոց աշխարհ» թերթին, այն հիմքով, որ ինքը չի ասել, թե ջերմուկով Հայաստանը կպահվի։ Նա ասել է՝ հնարավոր է 10 միլիոն բնակչություն կերակրել։ Դիտորդների կարծիքով, Գրիգոր Ավագյանը դատարան հայցադիմում է ներկայացրել այն հիմքով, որ իրեն վերջին շրջանում չեն թողնում խոսել խորհրդարանում, ուստի, որոշել է այս ճանապարհով երեւալ ասպարեզում։

ԽՈՉԸՆԴՈ՞Տ

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀՇ-նախապատրաստական աշխատանքները հնարավո՞ր է խոչընդոտվեն» հարցին ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը պատասխանեց. «Վանո Սիրադեղյանի դեմ սարքված այս գործը, փաստորեն, ամենալուրջ խոչընդոտն է։ Բացառված չի, որ վաղը ինչ-որ մեկ այլ հայտնի դեմքի վերաբերյալ նույն բանը լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728