Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդեբալետի առաքելությունը

Փետրվար 25,1999 00:00
mshakuyti nax

«Առավոտը» Մշակույթի նախարարությունից ստացել է հետեւյալ գրությունը.

«Հարգելի խմբագրություն, տեղեկացնում ենք, որ երեկ «Վատ լուր» խորագրի ներքո տպագրված փաստարկները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Իրոք, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Ստեփան Դավթյանը, նախարարի օգնական Վարուժան Խաստուրը, Արտաքին կապերի եւ սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության պետի տեղակալ Սպարտակ Ղարաբաղցյանը Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի համերգային հյուրախաղերի օրերին գտնվել են ԱՄՆ-ում։ Սակայն հյուրախաղային խմբի կազմի մեջ չեն եղել՝ պարզապես օրերն են համընկել։ Նախարարության երեք աշխատակիցները, նախարար Շառոյանի 14.01.99 թ. գործուղման մասին հրամանով՝ ԱՄՆ-ում նախապատրաստել են Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1700-ամյակի եւ այս շրջանակում ընդգրկված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին առնչվող՝ սպասվող մի շարք միջոցառումներ։ Այս առիթով, որոշ հարցեր պարզաբանելու համար վարչության պետի տեղակալ Սպարտակ Ղարաբաղցյանը եղել է նաեւ Նյու Յորքում։ Բացի դա, հիշյալ աշխատակիցները ելույթներ են ունեցել հայկական հեռուստաժամերում եւ, մասնավորապես, անդրադարձել Հայրենիքում անցկացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի խնդիրներին, նպատակներին»։

Հիրավի, ժամանակին խելացի է վարվել Տրդատ թագավորը՝ 301 թվականին ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հակառակ դեպքում ինչով էին զբաղվելու անկախ Հայաստանի չինովնիկները 20-րդ դարի վերջում։ Կգտնեի՞ն նրանք որեւէ այլ պատրվակ երեք հոգով ԱՄՆ մեկնելու՝ դրա վրա ծախսելով իրենց աղքատ երկրի կոպեկ-կոպեկ հավաքվող բյուջեի հազարավոր դոլարներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728