Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՄԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Փետրվար 25,1999 00:00
lurer

«Առավոտին» հայտնի է դարձել, որ Վահան Հարությունյանը միակը չէ, որն ուղղակի ցուցմունքներ է տվել Վանո Սիրադեղյանի դեմ։ Նաեւ Արմեն Տեր-Սահակյանն է ցուցմունք տվել, որ Վանո Սիրադեղյանի պատվերով է իրականացրել Ղանդիլյանի, Աշտարակի շրջգործկոմի նախագահի եւ այլ սպանություններ։

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

«Օրագիրի» մի հրապարակման մեջ պնդումներ կային գրավյալ տարածքների թալանի վերաբերյալ։ Դատախազությունը, որ հրապարակումներին սովորաբար չի արձագանքում, այս անգամ բացատրություններ է պահանջել։ Թերթը հրաժարվել է կատարել այդ պահանջը եւ այդժամ դատախազությունն արդարադատության նախարարությանն է դիմել՝ պահանջելով թերթի գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը։

ԳԻՄԻՇՅԱՆԻՑ ՎԱՌԵԼԻՔ ՆԵՐԿՐՈՂ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ

Վահագն Խաչատրյանին ուղղված հարցադրման միջոցով Սոս Գիմիշյանը հետեւյալ տեղեկությունը հայտնեց, որ «Հայկական ավիաուղիները» ավիաբենզինը 300 դոլարով է գնում, մինչդեռ շուկայում այն 220 դոլար է. «Ինքս պատրաստ եմ այն ներկրել, որ պետությունը շահի մեջ խեղդվի»։ Սակայն Վահագն Խաչատրյանը սառեցրեց ընկերոջ ոգեւորությունը. «Խորհուրդ չէի տա, վտանգավոր է, գերմենաշնորհված ոլորտ է։ Անգամ Փոթի-Երեւան ամբողջ ճանապարհն են հատված առ հատված վերահսկում։ 100-ով էլ ճարես՝ քեզ պահի»։ Տեղից մեկը ռեպլիկ նետեց. «Թե չէ ինքնասպան կլինես»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728