Բա չոմբախը
Հայաստանի Հանրապետության կառավարության
ՈՐՈՇՈԻՄ
20 հունվարի 1999 թվականի թիվ 30 քաղ. Երեւան
Կարդացեք նաև
Դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը՝ համաձայն հավելվածի։
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 20-ի թիվ 30 որոշման
Դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը
1. Դատավորի պատմուճանը (այսուհետեւ պատմուճան) երկար թիկնոց է, որն ագուցվում է առջեւից կամ բաց է թողնվում ազատ վիճակում։
2. Պատմուճանը կարվում է սեւ մետաքսյա կտորից։
3. Պատմուճանի առաջամասում երկու ուսագլխից արվում է մի քանի խոշոր ծալք։ Ծալքեր են արվում նաեւ թեւքերին՝ պատմուճանի արտահայտչականությունն ընդգծելու համար։
4. Պատմուճանի առաջամասն ամրացվում է շղթայով։
5. Պատմուճանի պարանոցի բացվածքը սրտաձեւ է (տղամարդկանց համար՝ վերնաշապիկի եւ փողկապի լրացմամբ)։
6. Պատմուճանի թեւքերը երկար են եւ լայն դրվագված նույն կտորից նեղ թեզանիքով (մանժետ) կամ առանց դրա։
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար