Երեկ ՍԴՀԿ Վարիչ մարմինը հայտարարեց. «Եթե աշխարհն արդարացիորեն զայրացած է ու դատապարտում է Օջալանի ձերբակալությունը, այն դիտում որպես մարդու իրավունքների ոտնահարում, ինչո՞ւ աշխարհը եւ համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներն ամեն անգամ խոչընդոտում են դարասկզբին հայերի նկատմամբ կատարվածին գնահատական ու որակում տալը։ Կշարունակվի այսպես՝ կդատապարտվեն տասնյակ օջալաններ, Աստված մի արասցե, ժողովուրդներ։ Մենք հասկանում ենք քուրդ ժողովրդին, որովհետեւ մենք ավելի լավ ենք պատկերացնում կատարվածը, որը գիտի նաեւ քուրդ ժողովուրդը, չէ՞ որ կատարող էլ է եղել»։
Առաջադեմ մարդկությունը տագնապի մեջ էր, թե ինչու հնչակները չեն աջակցում քրդերին։ Երեկ ամեն ինչ տեղն ընկավ, եւ Օջալանը կարող է հանգիստ լինել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ ԱՄՆ հյուրախաղերի են մեկնել լայն հասարակությանը դեռեւս անհայտ երեք «արտիստներ», որոնք միաժամանակ, համատեղության կարգով աշխատում են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում։ Բացահայտենք կարդեբալետի այդ երեք «սպիտակ կարապներին»՝ Ստեփան Դավթյան (վերոհիշյալ նախարարության աշխատակազմի ղեկավար, նախկինում եղել է Արտաշատի միլպետի տեղակալ, ներկայումս՝ նախարարի բարեկամ), Վարուժան Խաստուր (նախարարի օգնական եւ բարեկամ), Սպարտակ Ղարաբաղցյան (նախարարության Արտաքին կապերի եւ Սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության պետի տեղակալ)։
Կարդացեք նաև
Իր բարեկամ չինովնիկներին նման ծառայություններ մատուցելու պարագայում պրն Շառոյանը չի կարողանա հեռացնել Տիգրան Լեւոնյանին իր բոլոր պաշտոններից՝ անկախ վերջինիս գործած մեղքերի։