«Առավոտի» տրամադրության տակ է «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշումը, որը ներկայացնում ենք ստորեւ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն։
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությանը։
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում լուծել «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարչական շենք հատկացնելու հետ կապված հարցերը։
Կարդացեք նաև
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից։
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
ՀՀ վարչապետ