Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵ՞Ր

Փետրվար 24,1999 00:00
lurer

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, արձագանքելով մեր թերթի երեկվա համարում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեջբերված խոսքերին՝ ասաց, որ ինքը՝ Քոչարյանն է Բոզ գյուղից։

ՈՉԻՆՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՐԹ ՉԷ ՆՐԱՆ

Սոցիալական արդարության անխոնջ պաշտպան Արշակ Սադոյանին դժվար էր պատկերացնել աշխարհիկ վայելքներ ճաշակելիս։ Այս էր պատճառը, որ լրագրողները խիստ զարմացան, երբ իրենց ներկայությամբ պրն Սադոյանը մի կնոջ համբուրեց։ Ավելին, այդ կինը «Շամիրամից» էր։ Պրն Սադոյանի տիկնոջը խանդի առիթ չտալու համար պարզաբանենք, որ իր ամուսինն այդ կնոջ այտն էր ընդամենը համբուրել։ Եվ պատճառն էլ այն է, որ նա հայտարարեց, թե Արշակ Սադոյանը «Շամիրամից» է, քանզի պայծառ մարդիկ հենց այս կազմակերպությունում են։

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆԾԱ

«Առավոտին» վստահելի աղբյուրներից հայտնի դարձավ, որ փետրվարի 10-ին ընդունելով օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին եւ նրա 70-ամյակը շնորհավորելով՝ Ռոբերտ Քոչարյանը նրան «31»-ի բանալիներ էր փոխանցել։

ԱՌԱՅԺՄ ՆՇԱՆՎԱԾ ԵՆ

Երկուշաբթի «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ՀՀ նախագահի թիկնազորի ծառայող Սերգեյը եւ հայտնեց, որ ինքը եւ «Միսս ԱՊՀ» Գոհար Հարությունյանը առայժմ նշանված են, ոչ թե՝ ամուսնացած, ինչպես գրված էր մեր թերթում։ Բոլոր դեպքերում Գոհարին եւ Սերգեյին երջանկություն ենք ցանկանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728