Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿՏՈՐԸ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵ՞Ց ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Փետրվար 23,1999 00:00
lurer

Խորհրդարանական օրվա ավարտին պարզվեց եւս մի հետաքրքիր դետալ. ե՛ւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, ե՛ւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել են ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը խմբագրումներով ու վրիպակներով իրենց է ներկայացրել Վիկտոր Դալլաքյանը։

ՎԻԿՏՈՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ

«Կանոնակարգված չէ, թե ինչպես պետք է Ազգային ժողովից փաստաթղթերն ուղարկվեն պրեզիդենտի ապարատ, բայց կա տրադիցիա, որը գործել է նաեւ ԱԺ նախորդ ղեկավարության ժամանակ, այդ թվում նաեւ այն մարդու ղեկավարության, որի գլուխը ժամանակին ջարդվեց ժողովրդի կողմից, եւ ես կարծում եմ, որ ճիշտ են արել այդպես վարվելով»։ Ընտրական օրենսգրքում տեղ գտած վրիպակների վերաբերյալ բացատրություններ տալով լրագրողներին, այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Դալլաքյանը։

ՎԻԿՏՈՐԻ ԳՅՈՒՂԸ

Նրան ի պատասխան Արա Սահակյանն ասաց. «Մի քանի պատգամավոր, այդ թվում եւ ես, առաջարկեցինք ԱԺ նախագահին դիմել դատախազություն՝ օրենքի տեքստի աղավաղման փաստի առիթով քրեական հետապնդում սկսելու նպատակով։ Մենք որեւէ ազգանուն չենք նշել, սակայն Վ. Դալլաքյանը հանդես է եկել ինքնախոստովանությամբ, որը, կարծում եմ, դատաքննության ժամանակ կարող է գնահատվել որպես մեղմացուցիչ հանգամանք»։ Սահակյանի խոսքին ներկա ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հարկ համարեց ասել, որ ինքը ճշտել է Վ. Դալլաքյանի արմատները՝ նա Լոռվա մարզի Բոզի գյուղից է։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728