Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՉՔԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԳԾԵՐԸ

Փետրվար 23,1999 00:00
lurer

«Երկրապահ» պատգամավորական խմբի ստորագրություններով տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգը հընթացս փոփոխության է ենթարկվել։ Այնտեղ ներառված «Պետական վերահսկողության մասին» օրինագիծը հանվել է օրակարգից, որովհետեւ այդ նախագիծը սահմանում է, թե ՆԳ եւ ԱԱ-ն տնտեսվարող սուբյեկտներից իրավունք ունի ստուգումներ անցկացնել միայն նրանցում, որոնք առնչվում են քրեական գործերի։

«Առավոտի» լրատու աղբյուրը հայտնեց, որ օրակարգում փոփոխությունը կատարվել է Արամազդ Զաքարյանի եւ Հերմինե Նաղդալյանի ակտիվ մասնակցությամբ, իսկ Ալբերտ Բազեյանը դրանից ընդհանրապես տեղյակ չի եղել։

ՀԼԸ ՄԻ ՆՐԱՆ ՔՆՆԻ

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Հետագիծ» ծրագրին տված հարցազրույցում ի պատասխան այն հարցի, թե արդյոք համամիտ է Դավիթ Շահնազարյանի տեսակետին, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը պատվիրվածի ձեռագիր ունի՝ պատրաստակամություն էր հայտնել անձամբ հարցաքննելու Շահնազարյանին, եթե նա իր իմացած տվյալները հայտնի։ Դավիթ Շահնազարյանն ի պատասխան «Առավոտի» միջոցով կոչ արեց գլխավոր դատախազին նախ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել, որը սպանության երկրորդ օրը հայտարարել էր, թե «իր համար ամեն ինչ պարզ է»։

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾԸ

«Առավոտը» պարզեց, որ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազի միջնորդությանը միակ «ձեռնպահ» քվեարկածը «Երկրապահ» խմբի անդամ, Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիրի տնօրեն (նախկի՞ն) Էդիկ Սարգսյանն էր, որն, ըստ ամենայնի, ուղղակի տեղյակ չէր խմբի դիրքորոշմանը։

… Սա արձանագրում ենք, որ եթե երբեւէ հանկարծ իրադրությունը դարձյալ փոփոխվի, զարմանազան պատգամավորներ չփորձեն Վանո Սիրադեղյանին համոզել, թե իրենք էին «ձեռնպահ» քվեարկել։ Ճիշտ նման պատմության մասին, ի դեպ, դաշնակցական Ռուբեն Հակոբյանը խոստովանեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728