Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը

Փետրվար 20,1999 00:00
Aram Abrahamyan

Խաչիկ Ստամբոլցյանից հետո Հայաստանում Աստվածաշնչի լավագույն մասնագետը ատելության եւ ցասման այնպիսի ուժով խարազանեց նախորդ ռեժիմը ներկայացնող իր գործընկերներին, որ նրա ելույթը ԱԺ-ում վերածվեց հերոս-սիրահար օպերային տենորի մի անզուգական արիայի: Եթե մեր իշխանություններն այս անգամ էլ չգնահատեն պրն Գեղամյանի չարչարանքը, ապա, կարծում եմ, իշխանավորների առջեւ նրա հավաքած միավորները կբավարարեն գոնե օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու համար:

Աղվան Հովսեփյանը

Ինչպես միշտ, հռետորական վիրտուոզ վարպետությամբ աչքի ընկավ մեր գլխավոր դատախազը: Անցած շաբաթ եւս նրա հրապարակային ելույթներում փաստարկներն առանձնանում էին կուռ տրամաբանությամբ եւ հստակ ձեւակերպումներով: Կարող եմ միայն պատկերացնել, թե ինչպես էին պրն Հովսեփյանից սարսափում ամբաստանյալները, երբ նա, շարքային դատախազ աշխատելու տարիներին, ելույթ էր ունենում դատարաններում:

Պարույր Հայրիկյանը

Փետրվարյան ապստամբությանը նվիրված հանրահավաքում մեր ամենափորձված հռետորներից մեկը տեսականորեն շատ ճիշտ նկատեց, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ թե հաց ու երշիկ բաժանելն է, այլ պետական համակարգի բարելավումը: Պետք է նկատել, որ 85 թվականից ի վեր մեր քաղաքական գործիչները հենց դրանով էլ զբաղված են: Սակայն պետական համակարգի բարելավմանն ուղղված ճիգերին զուգահեռ, չգիտես ինչու, անհետանում են հացն ու երշիկը: Գուցե ավելի նպատակահարմար է, այնուամենայնիվ, մեր գործիչներին լծել հաց ու երշիկ բաժանելու գործի՞ն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728