Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ

Փետրվար 20,1999 00:00
lurer

Վանո Սիրադեղյանին Հայաստան բերելու հարցի վերաբերյալ բացատրություններ տալով «Առավոտին», ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանն ասաց, թե խնդիրը կանոնակարգված չէ։ Անցյալում նման գործողությունների դիմելու կարիք չի եղել, ուստի օրենսդրությունը չի անդրադարձել խնդրին։ Այսօրվա օրենսդրությամբ, Վանո Սիրադեղյանը Հայաստան կարող է բերվել միայն դատարանի վճռի դեպքում։

ՀՀՇ-Ն ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Երեկ կայացած ՀՀՇ վարչության նիստում վարչության փոխնախագահ Սեդրակ Հովհաննիսյանը տեղեկություն տվեց Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների մասին։ Հիմնվելով Ս. Հովհաննիսյանի զեկույցի վրա, որոշվեց՝ նրան հանձնարարել դադարեցնել մասնակցությունը նշված հանձնաժողովի աշխատանքներին։

25000 ԱՆԴԱՄՈՎ

Ինչպես «Առավոտին» հայտնեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը, ՀԺԿ-ի՝ փետրվարի 27-ին գումարվելիք համագումարը տեղի կունենա Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում։ ՀԺԿ-ն այսօր ունի 25000 անդամ։

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

1994-ի հոկտեմբերի 22-ին Հայաստանի կառավարության տնտեսագիտական վարչությունը «Սկադեն» բրիտանական խորհրդատվական ֆիրմայի հետ կնքում է 857 հազար դոլարի արժեքով պայմանագիր։

Թե ինչ «բրիտանացի իրավաբաններ» են ստացել այդ գումարները՝ կարդացեք 11-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728