Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 19,1999 00:00
lav lur

Երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացանք, որ Յուրի Սենկեւիչի «Հայաստանի ոսկին» հաղորդման շնորհանդեսը տեղի կունենա դեսպանատան շենքում եկող ուրբաթ օրը։ Հաղորդումն ինքնին ներկա փուլում շատ կարեւոր է, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ողջ ԱՊՀ-ին Հայաստանը ներկայացվում է ոչ որպես պատերազմական կամ քաղաքական բուռն իրադարձությունների գոտի։ Դրանից բացի, հաղորդումը Հայաստանը ԱՊՀ-ին ներկայացնելու եւ զբոսաշրջիկությունը զարգացնելու ուղղությամբ նախապատրաստված մեծ ծրագրի առանցքային մասերից մեկն է։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, շնորհանդեսին ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

ՎԱՏ ԼՈՒՐ

Հայաստանի գյուղերում լայն տարածում է գտել «նիսյայով թաղման» պրակտիկան։ Ինչպես հայտնի է, գյուղական շրջաններում ընդունված է թաղման գնալ որոշակի գումարով՝ սգավորներին նյութական աջակցություն ցույց տալու համար։ Սակայն վերջին շրջանում սոցիալական վիճակի վատթարացման հետեւանքով մարդիկ այլեւս ի վիճակի չեն լինում թաղման համար գումարներ հատկացնել։ Իրավիճակից դուրս գալու նպատակով հանգուցյալի տանը հատուկ մատյան են պահում, որտեղ գրանցվում են եկողների ազգանունները։ Դա փաստորեն դառնում է պարտատերերի ցուցակ, որով հնարավորության դեպքում գումարներ են վճարվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728