Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Փետրվար 19,1999 00:00
Armen da

Վարչապետ նշանակվելուց եւ կառավարություն կազմելուց անմիջապես հետո Արմեն Դարբինյանը ձեռնամուխ եղավ կադրերի (ենթադրաբար՝ արհեստավարժ) բանկի ձեւավորմանը։ Նման բանկը վարչապետին հնարավորություն էր տալու կատարել հաջողված եւ արդարացի կադրային նշանակումներ։

1998-ի նոյեմբերին արդյունաբերության արհեստավարժ նախարար Գառնիկ Նանագուլյանը փոխարինվեց առավել արհեստավարժ Հայկ Գեւորգյանով։ Վերջինս էլ իր հերթին համակարգը թարմացրեց իրեն հայտնի արհեստավարժներով։ Այսպես, նախարարության արդյունաբերության օրենսդրության զարգացման վարչության պետ է նշանակվել Թերեզա Դիլանյանը։ Տիկին Դիլանյանի գործունեությունը առավել հայտնի էր 1994-95 թթ., երբ վերջինս աշխատում էր մաքսային վարչության պետի տեղակալ։ Վարչության պետ Երջանիկ Աբգարյանը վերջինիս ազատել է հանրապետությունից ապօրինի սարքավորումներ, մետաղի ջարդոն, մաքուր մետաղ արտասահման արտահանելու համար։ Սակայն սա ընդամենը շատ ընդհանուր ձեւակերպում է։ Հայաստանի բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների տնօրեններ վկայում են, որ հենց տիկին Դիլանյանի թեթեւ ձեռքով են փոշիացվել արդյունաբերական ձեռնարկությունների հիմնական գույքն ու միջոցները։

Բելգիա, Իրան, Թուրքիա, Բուլղարիա են արտահանվել տասնյակ միլիոնավոր դոլարների արժողության սարքավորումներ։ Ամենասկանդալային գործը սարքաշինական, նավաշինական գործարանի սարքավորումների առաքումն էր Սիրիայի Արաբական Հանրապետություն, որի առիթով ՆԳՆ 6-րդ վարչությունը քրեական գործ էր հարուցել։ Թեեւ սարքավորումների մի մասը վերադարձվեց, սակայն մեղավորներն այդպես էլ չպատժվեցին։ Արդյունաբերողների մի հսկայական զանգված մտահոգված է, որ մարդիկ, որոնք մի քանի տարի անընդմեջ զբաղված են եղել արդյունաբերության քայքայմամբ, այժմ հայտնվել են մի գերատեսչության համակարգում, որը ենթադրաբար պետք է զբաղվի արդյունաբերության զարգացմամբ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728