Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ՄԻ ԵՐԵԽԱ

Փետրվար 19,1999 00:00
lurer

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 24 քրդեր բողոքի հացադուլի են նստած ի պաշտպանություն ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի։ Հացադուլավորներին երեկ միացավ նաեւ տասներեք տարեկան Ռոստամ Համզոյանը։ Այն հարցիս, թե ինչո՞ւ երեխային չի արգելվել նման քայլ կատարել, քրդական պայքարի ղեկավարներից մեկը պատասխանեց. «Այս պայքարում երեխա եւ մեծ չկա, մենք մեր Աստծուն ենք պաշտպանում»։ Առայժմ հացադուլը շարունակվում է ըստ ընդունված նորմերի, իրականացվում է բժշկական հսկողություն։ ՄԱԿ-ի գրասենյակի շենքը մետաղյա շարժական արգելապատնեշներով է շրջապատված, սակայն, թվում է հատուկ միջոցառումների կարիք չկա, քանի որ քրդերը քաղաքակիրթ պայքարի ձեւն են ընտրել (առայժմ)։ Հացադուլավորները ուշի-ուշով հետեւում են աշխարհում տեղի ունեցող քրդական շարժումներին, յուրաքանչյուր լուր նրանց համար խիստ կարեւոր է։ Երեկվա դրությամբ Ափոյի մասին նորություն չկար։ Ըստ քրդական աղբյուրների, ոտքի են ելել նաեւ Ճապոնիայի քրդերը։

Մ. Ե.

ՆԱԽԱԳԱՀԻ Ա՞Ջ ԹԵՎԸ

Թեպետ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանը հայտարարել է, թե ինքը դեմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, սակայն քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ պրն Թումանյանը քվեարկության ժամանակ բացակա է եղել։

Մեկ այլ մանրամասն եւս։ Արտաշես Թումանյանի մերձավորները Լոռու մարզում տարածում են, թե նա նախագահի աջ թեւն է։ Ի՞նչ իմանաս։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728