«Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանի միջազգային մեկուսացումը սկսվել էր 1994-ից, երբ կասեցվել էր ՀՅԴ-ն։ «Առավոտն» առանձին հետաքրքրվեց, թե արդյոք պրն Մարտիրոսյանը որեւէ անգամ հրապարակավ բողոքե՞լ է դրա դեմ։ Հետեւեց բացասական պատասխան եւ այս պատմությունը. «1995-ին իմ ընտրության ժամանակ դաշնակցական ընկերներիցս մեկը հարցրեց. «Ինչո՞ւ ՀՅԴ-ին չպաշտպանեցիր կամ Գերագույն խորհրդում այդ մասին գոնե մի անգամ չխոսեցիր»։ Ես էլ ասացի, որ հին խորհրդարանում հին դաշնակներն անգամ իրեն հարցերը չէին արծարծում»։
ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարության համաձայն, «Հայնավթ» հասարակական կազմակերպությանը բենզալցման 25 կայաններ են տրամադրվել։
ՆՈՐ «ՇԱՄԻՐԱՄԸ»
Կարդացեք նաև
«Շամիրամ» խմբակցության անդամներն «Առավոտին» փոխանցեցին իրենց հետեւյալ հայտարարությունը. «Նրանց, ում այնքան հրապուրել է «Շամիրամի» տեղը եւ ցանկանում են այն զբաղեցնել, զգուշացնում ենք՝ տեղն արդեն զբաղեցված է Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկրով»։
ԾԱՆՐ ԴԵՊՔ
«Առավոտի» թղթակիցը պատեհություն ունեցավ Սմբատ Այվազյանից խնդրել իր բջջային հեռախոսը՝ մի տեղ զանգելու համար։ Հարկային տեսչության պետի պատասխանը մոտավորապես այս էր. «Գործերս վատացել են։ 2 ամիս հեռախոսավարձը չէի մուծել՝ անջատեցին»։