«Առավոտը» փորձեց ԱԺ փոխնախագահի միջոցով ճշտել այն լուրը, թե վերջերս Ռոբերտ Քոչարյանի, Խոսրով Հարությունյանի, Արմեն Դարբինյանի հանդիպման ժամանակ վերջինս բողոքել էր, որ ԱԺ-ն իրեն խանգարում է աշխատել եւ պիտի լուծարվի։ «Ես նման տեղեկատվություն չունեմ, բայց ենթադրում եմ, որ կառավարությունը գուցեեւ այդպիսի խնդիրներ առաջադրեր նախագահին, որ ԱԺ-ն խանգարում է աշխատել,- ասաց Ալբերտ Բազեյանը։- Պա՞րզ չի, որ գործադիր իշխանությունը կցանկանար, որ ԱԺ-ն ընդհանրապես չլիներ, եւ հանգիստ աշխատեին»։
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵԼ ԷՐ ՏԱՊԱԼԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Եվ ոչ ոք չէր պատրաստվում «դեմ» քվեարկել : Վիգեն Խաչատրյանն ԱԺ-ին կոչ էր արել «դեմ» քվեարկել դատախազի միջնորդությանը. «Հնարավորություն տանք Ռոբերտ Քոչարյանին, որ գոնե մի անգամ իր խոսքը կատարի՝ արձակի այս խորհրդարանը։ Տեսնենք, թե ինչ ԱԺ է ստանալու»։ Որեւէ մեկը «դեմ» չքվեարկեց, այսինքն՝ նաեւ այս կոչի հեղինակը։ «Ուրեմն, մեղմ ասած, անկեղծ չէի՞ք»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան Վիգեն Խաչատրյանն ասաց. «Ոչ ինչո՞ւ, անկեղծ էի։ Ես վստահ էի, որ եթե «դեմ» չքվեարկեմ՝ քվեարկությունը չի կայանա, որոշումը չի ընդունվի եւ նախագահը, համապատասխանաբար, կլուծարի խորհրդարանը»։ Իրոք, եթե եւս 7 հոգի չմասնակցեին քվեարկությանը՝ որոշումը կտապալվեր։
Կարդացեք նաև
ԱՐՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ռայկոմի քարտուղար աշխատած տարիներին սիրել է հաճախակի կրկնել՝ «Իմ մեջ Դեմիրճյանի արյունն է հոսում»։ Հարց է ծագում՝ ո՞ւմ արյունն էր հոսում Արտաշես Գեղամյանի երակներում, երբ նա ոգեւորված ելույթ էր ունենում ԱԺ փետրվարի 17-ի նիստում՝ ԱԺ պատգամավորներին աջ ու ձախ նվիրաբերելով զանազան որակավորումներ։