Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողները խմբագրությունում

Փետրվար 18,1999 00:00
Arabo

Երեկ խմբագրություն էին եկել «Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողներից՝ Շամիրամ Մովսիսյանը (Հրաչյա Մովսիսյանի մայրը), Ժենյա Էվանյանը (Ռոմա Միքայելյանի մայրը), Սոֆիկ Հարությունյանը (Արտյոմ Հակոբյանի), Ալվարդ Ղարիբյանը (Արթուր Ղարիբյանի), Սուրեն Ավետիսյանը (Գոռ Ավետիսյանի հայրը), կապված ջոկատի տղաների ծնողներից՝ Մաքսիմ Գալստյանի «Ոմանք հաշտվեցին՝ կարիքից դրդված» (28 հունվարի, 99 թ.) հրապարակման հետ։ Ահա թե ինչ ասացին նրանք.

– Հրապարակման որոշ մտքերի հետ մենք համաձայն չենք։ «Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողների անունից հանդես գալու իրավունք խնդրում ենք ձեր թերթի էջերում տալ նրանց, ովքեր հաշվի կառնեն բոլոր ծնողներիս կարծիքը։ Ցավում ենք, որ ծնողներից մեկի «փաստարկները» ընդհանրացումների առիթ են տվել։ Պաշտպանության նախարարության կողմից օրինականորեն մեր որդիներին հատկացված գումարի (220 հազար դրամ), նրանց մահվան վկայականների եւ կարգավիճակի հարցում փաստերը ներկայացվել են իբրեւ «կարիքից դրդվածներիս» հետ «ամոթալի գործարք»։ Մենք չենք դիմել ԱԺ, դատախազին։

Հայտնում ենք ձեզ, որ մինչեւ օրս նախարարությունը զբաղված է մեր որդիների վերադարձի հարցերով։ Մեր տղաներն իբրեւ կամավորներ են գնացել հայրենիքի համար կռվելու եւ մենք հպարտացել ենք հենց դրանով։

Հավատացնում ենք, որ թե՛ Վազգեն Սարգսյանը, թե՛ Ալիկ Պետրոսյանը, թե՛ Ալբերտ Բազեյանը շատ մարդկայնորեն են վերաբերվել ծնողներիս հետ։

Նրանք խոստացել են, որ ամեն տարվա հունիսի 29-ին Եռաբլուրում կնշվի Հիշատակի օրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728