Հայկական սփյուռքը վերջին տարիներին Հայաստանին տրվող օգնությունը հիմնականում կատարում էր զանազան հիմնադրամների միջոցով։ Գործողությունների մեծ մասը հիմնականում իրականացվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամների մի մասը փորձում է հնարավորին չափ հեռու կանգնել քաղաքականությունից։ Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։ Հունահայ համայնքը տարիներ առաջ 300 հազար դոլար գումար էր հավաքել Հայաստանին տրամադրելու համար։ Քաղաքական պատճառներով գումարի տրամադրումը հետաձգվում էր։ Համայնքի ներկայացուցիչները միայն 1998 թ. աշնանը այցելեցին հայրենիք եւ բանկային կտրոնը հանձնեցին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ Այս ընթացքում հունահայերն այցելեցին Լոռու մարզ։
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի խոսքերով, ծախսվելու է նրանց հաստատած ծրագրերով։ «Փողը ծախսվում է, ինչպես իրենք են կամենում»։ Ըստ խոսնակի, գումարի ծախսումը վերահսկման տակ է։ Ֆինանսական միջոցների մի մասը հատկացվելու է Լոռու համայնքի դպրոցներին, մի մասը արտադրական ձեռնարկություններին։ «Առավոտի» հարցին պատասխանելիս պրն Գաբրիելյանը նշեց. «հունահայերի կողմից դրամի ծախսման ընթացքում որեւէ դժգոհություն չի արտահայտվել»։
Ա. Գ.