Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՎԵՐ ԿԵՆԱՄ, ԳՆԱՄ

Փետրվար 18,1999 00:00
chaxoyan

Նվեր Չախոյանին վիրավորել էր «Ջոկողություն ԱԺ-ում» իմ հոդվածը։ Պրն Չախոյանը գտնում է, որ այնտեղ իր մասին սխալ ինֆորմացիա է գրվել՝ իբր ինքը Դուբայում է։ Քանի որ հոդվածում այդ վարկածներն առաջադրել էին հենց մի քանի պատգամավորներ, ընդ որում՝ իբր հումորով, պրն Չախոյանին հորդորում ենք պարզապես գնահատել այդ հումորը։ Իսկ թե ճի՞շտ է, որ իր գործը կարճվել է եւ խորհրդարանի հնարավոր լուծարումից հետո, երբ վերանա պատգամավորական անձեռնմխելիությունը, նա որեւէ քայլ նախատեսո՞ւմ է անել, պատասխանեց. «Այն, որ պատգամավոր եմ, չի խոչընդոտել, որ ես դատարան գնալուց խուսափեմ։ Եթե դատարանում հարցեր կան, որոնց ես պիտի պատասխանեմ, պատրաստ եմ։ Ես Հայաստանում եմ եւ ոչ մի տեղ չեմ գնալու։ Մարմնիս մեջ դեռ արկի բեկորներ կան, իմ հողի համար այդքան կռվել եմ, որ հիմա թողնեմ գնա՞մ։ Իսկ ինչ վերաբերում է գործին, այն կարճված չէ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728