Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵ՞Ր

Փետրվար 18,1999 00:00
lurer

Բաբկեն Արարքցյանը երեկ ԱԺ-ում հրապարակեց ձեռագիր մի գրություն, որի տակ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի ստորագրությունն էր։ Գրությունն ԱԺ նախկին նախագահին էր ուղղվել 1995-ին եւ ուներ այս բովանդակությունը. «Առաջինը չեք՝ երկրորդն եք Համբարձում Գալստյանից հետո»։

ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ

ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանն «Առավոտի» հարցին ի պատասխան հերքեց գլխավոր դատախազի հայտնած այն տվյալը, որ Արթուր Հովհաննիսյանը հետախուզման մեջ գտնվելիս աշխատել է Երեւանի ՆԳ վարչության մի բաժնում, որը ղեկավարում էր Չախոյանը։ «Եթե նա հետախուզման մեջ լիներ՝ անձամբ կկալանավորեի, քանի որ ամեն օր ստանում էի հետախուզման ցուցակները։ Նա մեզ մոտ չի աշխատել, ընդամենը «ստաժիրովկա» էր անցել։ Եվ երկու ամիս հետո Թավրիզով Գրիշայի հետ մեկնել էր Մոսկվա, ինչ-որ սրճարան աշխատեցնելու, «ռեկետյորների» դեմն առնելու համար։ 1993-ից հետո ես «Կյաժ» Արթուրին ընդհանրապես չեմ տեսել եւ չեմ բացառում, որ նա, իրոք, Սերժ Ջիլավյանի հետ ինչ-ինչ շփումներ է ունեցել»։

ՅԱ՛ԽՔ

Արտաշես Գեղամյանը հաճախ չի ԱԺ-ին իր ներկայությամբ «պատվում» եւ ընդհանրապես դժվար է հիշել, թե երբ էր վերջին անգամ ելույթ ունեցել։ Բայց այս նիստն արտասովոր էր՝ հեռուստատեսությամբ պիտի հեռարձակվեր, ու նա առիթը բաց չթողնելով, իր բարակ ձայնով գոռգոռալով՝ Հռոմի պապից էլ կաթոլիկ ելույթ ունեցավ։ ՀՀՇ ղեկավարի նկատմամբ արդեն իսկ դատավճիռ կարդաց «մասսայական սպանություններ» կազմակերպելու մեջ եւ իրեն սրբի տեղ դնելով՝ մնացածներին պատվիրեց. «Քավություն աղերսեք, բայց ոչ ձեր տերտերի մոտ, այլ Աստծո տաճար գնացեք»։

… Ելույթից դեռ շատ հետո նրա դեմքը ոգեւորությունից կարմրած էր մնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728