Անկախ պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը ԱԺ-ում հայտարարեց, թե Արծրուն Մարգարյանն իր մտերիմ ընկերն էր, եւ ինքը մասնակցել էր նրա որոնման աշխատանքներին: Նա դատախազությանը մեղադրեց դեպքի վերաբերյալ «անտրամաբանական մոտեցում» ունենալու մեջ. «Այնքան էին ոգեւորված ինքնասպանության վարկածով, որ շատ-շատ հանգամանքներ անտեսվեցին»։ Դավիթ Մաթեւոսյանի գնահատականով նման տրամաբանություն եւ բարոյականություն ունեցող մարդիկ չպիտի ԱԺ-ին միջնորդություն ներկայացնեն. «Ուստի, պրն դատախազ, Ձեզ առաջարկում եմ լքել այս դահլիճը»։
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ՝ ՕՋԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՀՍՈՒՄ նախագահ Աշոտ Մանուչարյանը, «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՔԲԿ ղեկավար Աբդուլլահ Օջալանի հետ կապված իրադարձություններին, ասաց. «Օջալանի հանձնումը համաշխարհային հանրության ամենաանմարդկային եւ ամենաանբարոյական գործողությունն է վերջին 10 տարվա ընթացքում։ Եվ՝ ամենաչմտածված»։
ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ
Կարդացեք նաև
Դիարբեքիրում երեկ երեք քուրդ ինքնահրկիզվել են հանուն Աբդուլլահ Օջալանի։
Քրդական շարունակվող քայլարշավի եւ հացադուլի մասին կարդացեք 5-րդ էջում։
ՎԱՆՈՆ ՆՈՐԻՑ Է ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
Ըստ «Առավոտ» հասած լուրերի, փետրվարի 16-ին Կենտրոնի համայնքապետ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանին է զանգահարել Վանո Սիրադեղյանը։ Նրա առողջական վիճակը եւ տրամադրությունը, կարծես թե, վատ չեն։ Փետրվարի 17-ին, ամբողջ օրվա ընթացքում ՀՀՇ-ում Վանո Սիրադեղյանից սպասում էին ֆաքսով գրության։