«Ես գիտեմ, որ Արծրուն Մարգարյանին ամբողջ գիշեր փնտրել են ե՛ւ նրա օգնականը, ե՛ւ ԳԱԻ-ի աշխատակիցները, ե՛ւ նրա մտերիմ ընկերներից մեկը՝ գեներալ Օհանյանը։ Բոլորիս մեջ վախի զգացում առաջացավ ավելի ուշ, երբ արդեն ակնհայտ էր, որ թիկնապահների պատմածի մեջ կան կասկածելի մտքեր։ Արծրունին փնտրել է նրա ողջ ընկերությունը՝ թե՛ բանակից, թե՛ ՆԳ համակարգից»,- Առավոտին» տված հարցազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՆԳ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:
Կարդացեք նաեւ էջ 2։
ԿԱՐԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ «007» ԳՈՐԾԱԿԱԼ ՉԷ
Երեկ ՆԳ եւ ԱԱՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը «Առավոտի» համար հատուկ ճշտեց, որ երեկվա լուրում խոսքը սպանված Արծրուն Մարգարյանի դիահերձման ժամանակ դաստակի շրջանում ոսկրային փոփոխություններ չհայտնաբերելու մասին է։ Նշվեց նաեւ, որ նախարարությունը արձագանքել է իր աշխատակից, միլիցիայի կապիտան Կարեն Թունյանի մասին մամուլում տպագրված լուրերին «02» շաբաթաթերթում։ Վանաձորի ՆԳԲ 2-րդ բաժանմունքի պետ պրն Թունյանը իսկապես ձերբակալվել է Տվերում, որտեղ, սակայն, մեկնել էր սեփական նախաձեռնությամբ՝ պարտատիրոջից փողը հետ վերցնելու նպատակով։
Կարդացեք նաև
ՆԳ եւ ԱԱ նախարարի պատասխանները լրագրողների հարցերին՝ 3-րդ էջում։
ՊԱՌՎԱՊԱՐԲՐԻՍ
Պարույր Հայրիկյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե «Վոլգայի» ապակիները կոտրել են եւ կարծիք կա, որ այս ձեւով իրեն փորձում են ինչ-որ բան հասկացնել. «Եթե այդպես է՝ ուզում եմ հասկացնել աջ կամ ձախ մոլագարներին, որ ինձ բան հասկացնելու սին ձգտումներ են ունեցել Բրեժնեւը, հետո Չեռնենկոն, Անդրոպովը, Գորբաչովը, հետո Կրյուչկովի օգնությամբ իմ, անկախականների դեմ իշխանության բերված տեղական ուժերը»։
ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶՈՀ ՉՊԱՀԱՆՋՎԻ՝ ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ
ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ Վանո Սիրադեղյանի մեկնելուց հետո նրա տղայի՝ իրենց փոխանցված գրության մեջ ՀՀՇ վարչության նախագահը նշել էր, թե չի ցանկանում, որ այս խորհրդարանն իր պատճառով լուծարվի։