Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

Փետրվար 16,1999 00:00
lurer

Վերջնականապես ճշտվել է, թե երբ տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության համագումարը։ Ժողովրդականները որոշել են, որ համագումարն անցկացնելու ամենահարմար ժամանակը փետրվարի 27-ն է։

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐ ԴԻՐՔՈՒՄ

Ինչպես «Առավոտին» հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, Արա Սահակյանի կուսակցությունում վերականգնվելը նրան մեխանիկորեն ՀՀՇ վարչության անդամի իր լիազորությունները վերստանալու հնարավորություն է տվել։ Արա Սահակյանը հիմա ՀՀՇ վարչության անդամ է։

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԵԽՆԻԿՈՒՄ

Արագածոտնի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Հրաչ Գրիգորյանը նշանակվել է Երեւանի առեւտրատնտեսական տեխնիկումի տնօրեն։ Տեխնիկումը սովորաբար եղել է ընտրատեղամաս, ու թեպետ Հրաչ Գրիգորյանը «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ է, սակայն, «Առավոտի» տվյալներով, «Երկրապահը» նրա նշանակման գործում որեւէ ազդեցություն չի ունեցել։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728