Երեկ, ժամը 15։10 րոպեին, քաղաքի կենտրոնը չցնցվեց հզոր պայթյունից։ Այդ ժամին ֆիլհարմոնիայի մուտքի դիմացի մասում, Սայաթ-Նովայի փողոցի վրա, սկսեց այրվել «Զապորոժեց» մակնիշի մի սպիտակ մեքենա։ «Զապորոժեցի» տերը խիստ շփոթված սկսեց ձեռքն ընկածով հարվածել կրակին եւ փողոցով մեկ բղավել. «Մի հատ «ագնետուշիտել» տվեք»։ Բերանբաց հետաքրքրասերների բազմությունը մեքենայից հեռու էր կանգնել, ըստ երեւույթին, վախենալով հզոր պայթյունից։ Ֆիլհարմոնիայի դիմաց հավաքված ընտիր մեքենաների մի քանի տերերի տխմար հռհռոցն էր, որոնք օգնության կվազեին, եթե այրվող մեքենան լիներ ոչ թե «Զապորոժեց», այլ «Մերսեդես»։ Պայթյուն չեղավ՝ շնորհիվ հարեւանությամբ գտնվող «Եդեմ» սրճարան- ծաղկի խանութի աշխատակցի, որն այդ պահին վազելով դույլով ջուր հասցրեց։ Հետո արդեն օգնության եկան քիչ հեռվում երթեւեկությունը կարգավորող ավտոտեսուչները եւ հետաքրքրասերների բազմությունը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ ՆԳ եւ ԱԱ նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ ստանալով բազմաթիվ, այդ թվում նաեւ գրավոր ահազանգեր, նախարարությունը փետրվարի 12-ին լայնամասշտաբ միջոցառում է անցկացրել՝ կեղծ կոնյակ հայտնաբերելու ուղղությամբ: Առգրավվել է 14 հազար շիշ կոնյակ, որի մեծ մասը, ըստ նախնական տվյալների, կեղծ է, թեեւ պիտակավորված է օրինական պիտակներով: Վատն, իհարկե, այն չէ, որ առգրավվել է թունավոր կոնյակը։ Պարզապես սպառողը կորցնում է վստահությունն այդ խմիչքի նկատմամբ։
«Առավոտի» ռեպորտաժը առեւտրական կետերից՝ վաղվա համարում: