Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 16,1999 00:00
hhsh

ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի դաժան սպանությունը ցնցեց ողջ հանրապետությունը։ Բարձրաստիճան պաշտոնյաների, անվանի մարդկանց սպանությունների նոր շարքում այն արդեն 5-րդն է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, ինչը խոր մտահոգություն է առաջացնում։ Զայրույթ է պատճառում հատկապես այն, որ քննչական մարմինների կողմից անմիջապես ցինիկ փորձ արվեց բացահայտ ոճրագործությունը ներկայացնել որպես ինքնասպանություն։ Ամենից առաջ դա վիրավորում է հայրենասեր եւ վաստակ ունեցող հրամանատարի անունն ու համբավը։ Միաժամանակ այն ցուցադրեց իրականությունը կոծկելու, շինծու եւ նախնական պատվերի կատարման տպավորություն ստեղծող դատախազության աշխատանքը։

Բացահայտ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու այս ցածրորակ, անհաջող փորձը կասկածի տակ է դնում նաեւ նախորդ հայտնի, աղմկահարույց ինքնասպանություն-սպանությունները։ Ստեղծված իրավիճակում, երբ հիմնովին ձեւախեղվել է երկրի ներքաղաքական դաշտը, քաղաքական իշխանության կողմից, ըստ էության, որդեգրվել է ազգայնամոլական գաղափարախոսություն եւ դրան հատուկ գործելակերպ։ Կատարված սպանություններից, փաստորեն, որեւէ մեկի բացահայտված չլինելը ներքին վտանգավոր տրամաբանական կապ է ենթադրում։ Հանրապետությունում ստեղծվում է վախի, ահաբեկչության, անապահովության ճնշող մթնոլորտ։ Իրավապահ մարմինների անկարողությունը կամ միտումնավորությունն առաջացնում է խոր անվստահություն եւ ցուցադրում իշխող վարչակազմի անճարակությունը։

ՀՀՇ վարչություն

Ո՞Վ Է ՓՆՏՐՈՒՄ ՌՈՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Մի քանի օր առաջ Ռոմեն Ղազարյանի ձերբակալության լուրը ճշտելու համար «Ազատության» թղթակիցը դիմեց Ինտերպոլի ՀՀ ազգային կենտրոնական բյուրո։ Այնտեղից պատասխանեցին, թե ոչինչ ասել չեն կարող, քանի որ Ռ. Ղազարյանին հայտնաբերելու գործն իրենց հանձնարարված չէ։ Իրավապահ մարմինները շառն իրար վրա գցեցին։ Դատախազությունից ասացին, որ Ռ. Ղազարյանի ձերբակալության լուրը առաջին հերթին պետք է ճշտել ՆԳ եւ ԱԱ նախարարությունից։ Նախարարությունից էլ պատասխանեցին, թե դա դատախազության գործն է, քանի որ ձերբակալման սանկցիան տալիս է դատախազը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728