«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Տվերում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ոմն Արմեն Թունյան, որի մոտ հայտնաբերվել է Հայաստանի ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակցի վկայական եւ զենք։ Պատկան մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին «Время МН»-ից քաղված այս տեղեկությանը։ Այժմ իրազեկ անձինք հավելյալ հայտնեցին, որ այդ Թունյանը Դաշնային անվտանգության ծառայությանը (ФСБ-ին) հարցաքննության ժամանակ հայտնել է, որ Տվերում էր «մի մորուքավոր հայի» սպանելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրների, Ռոմեն Ղազարյանը (գեներալ Բուդոն) առժամանակ բնակվել է Տվերում։
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՄԵՂԱԴՐՅԱԼ
Ըստ որոշ տեղեկությունների, Արծրուն Մարգարյանի թիկնապահները սաստիկ ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով, մասնավորապես, Արմեն Խաչատրյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս ամենն արվում է այն նպատակով, որ թիկնապահները ստանձնեն սպանության պատասխանատվությունը։ Ի դեպ, մյուս թիկնապահը՝ Արսեն Խաչատրյանը քինգբոքսինգի Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն է։
ՆԱՖՍԱԾ ԱՆՈՒՆ
Կարդացեք նաև
ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ նախատեսում են համագումարում փոխել կուսակցության անվանումը՝ հրաժարվել ռամկավար-ազատական կապակցությունից։
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՎԵՐԺ ԹԵՄԱ
«Երկրապահ» պատգամավորական խումբը ստորագրություններ է հավաքում ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Երկրապահները մտադիր են քննության ներկայացնել «Խնայդրամարկղերում եղած գումարների վերականգնման մասին» օրենքի նախագիծը։
Երկրապահներին հետեւողականություն ենք մաղթում։