Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրանքն արտահանվում է դժվարությամբ

Փետրվար 13,1999 00:00
Gyumri

Գյումրիի «Հղկող հաստոց» ՓԲԸ-ն աշխատում է արտադրական հզորության 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Ձեռնարկության թողարկած բարձր ճշտության հղկման հաստոցները առաքվում են Հունաստան։ Մետաղական սղոցներն ու ավտոմատները, քարերի մշակման եւ կտրման հաստոցները մեծ պահանջարկ են վայելում Ռուսաստանի Դաշնությունում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Արտահանման ուղղությամբ բանակցություններ են վարվում։ Իսկ մինչեւ համագործակցության վերսկսումը հանրապետությունն էր ապահովում իրացման հիմնական շուկան, որն արդեն հագեցած է։

Երկաթուղային ճանապարհների փակ լինելու հետեւանքով իրացման գործընթացը իրականացվում է դժվարությամբ։ Ծանր հաստոցների տեղափոխումը ինքնաթիռով կամ ավտոմեքենայով՝ տնտեսապես շահավետ չէ։ Նույն պատճառներով դժվարությամբ է կատարվում նաեւ հումքի ներկրումը։ Այս, ինչպես նաեւ էներգակիրների թանկ լինելու պատճառով բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, որը խոչընդոտ է հանդիսանում նոր շուկաների հայթայթման համար։ Ի դեպ, «Հղկող հաստոցը» միաժամանակ մատչելի գներով իրականացնում է մետաղական կոնստրուկցիաների եւ իրերի հանգույցների պատրաստում եւ վերանորոգում։

Քայլեր են արվում նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Իսկ արտահանման դժվարությունների հետեւանքով ձեռնարկության պահեստներում պատրաստի արտադրանքի կուտակում է առաջանում։ Ինչ վերաբերում է տեխնիկասարքավորումներին, ապա դրանց 80 տոկոսը 20 տարվա վաղեմություն ունի, իսկ նորի ձեռքբերումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում։ Արտադրության նոր ճյուղերի, ինչպես նաեւ միջազգային շուկայի ուսումնասիրման համար ձեռնարկությունն այսօր ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկերի եւ ներդրումների անհրաժեշտություն է զգում։ Տնօրինությունը կարեւորում է նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։

Նշենք նաեւ. Գյումրիի ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ աշխատանքներ են տարվում քարի մշակման նորագույն հաստոցների ներդրման ուղղությամբ։

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728