Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունը

Փետրվար 13,1999 00:00
Aram Abrahamyan

Ինչպես միշտ, Շերլոք Հոլմսի դեդուկտիվ մեթոդի փայլուն ազգային կիրառմամբ աչքի ընկան հանրապետական դատախազության քննիչները: Նրանք առաջարկեցին խորապես մտածված եւ չափազանց արժանահավատ վարկած, ըստ որի ներքին զորքերի հրամանատարը եւ բազմազավակ հայրը կարող էր ինչ-որ բանից վրդովվելով՝ գնալ մի ամայի տեղ եւ ինքնասպան լինել, ընդ որում իր վրա արձակելով երկու փամփուշտ՝ մեկը կրծքին, երկրորդը՝ գլխին: Ինչպես կասեին մեր ստրատեգիական բարեկամները՝ «Так держать»:

«Հայրենիք» խումբը

Այդ խմբի պատգամավորները բավականին օրիգինալ վարկած առաջարկեցին, թե Ազգային հեռուստատեսությունը եւ ռադիոն ավելի ազատ կլինեն, եթե, բացի կառավարությունից, այն վերահսկեն նաեւ իրենք պատգամավորները: Բայց ինչո՞ւ միայն նրանք: Այդ ազգանվեր գործի մեջ պետք է ներգրավել նաեւ երրորդ՝ դատական իշխանությունը:

Անհայտ հեղինակը ինտերնետում

«Առավոտը» էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որի հեղինակը պնդում է, թե տխրահռչակ TWT ընկերությունը, որի հետ ժամանակին գործ էր բռնել մեր կապի նախարարությունը, ամենեւին էլ ամերիկյան չէ, այլ ընդամենը գրասենյակ ունի Կալիֆոռնիայում: Իսկ իրականում, ասում է վարկած տվողը, այն գրանցված է Բեյլվիք քաղաքում, որը գտնվում է Գեռնսի կղզում, որն իր հերթին մտնում է Նորմանդյան կղզիների շարքը: Եթե այդպես է, կեցցե հայ-նորմանդական տնտեսական համագործակցությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728