Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Փետրվար 13,1999 00:00
lurer

Փետրվարի 12-ին կոմունիստներն անցկացրին համայնքային նշանակության իրենց վերջին հանրահավաքը։ Հանրահավաքում հայտարարելով այս մասին, տեղյակ պահվեց նաեւ, որ կոմունիստներն այլեւս նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն համաքաղաքային հանրահավաքը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՏՈ ՉԻ ԴՆԻ

Նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանն անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախագահի վերապահ կարծիքի մասին շրջանառվող լուրերին՝ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Ընտրական օրենսգիրքը չստորագրելու կամ այդ փաստաթղթի վրա վետո դնելու մտադրություն չի արտահայտել։

ՔՐԴԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏ

Այս հուլիսին իր առաջին նիստը կգումարի Քրդական պառլամենտը։ Նիստը նախատեսվում է հրավիրել բասկերի երկիր Կատալոնիայում։ Այս առիթով Թուրքիայի կառավարությունը մտադիր է բողոքի նոտա ուղղել Իսպանիայի իշխանություններին։

ԱԺ-Ն ՀԵՏ Է ՄՆՈՒՄ

Թեպետ հսկիչ դրամարկղային սարքերի մասին ամենից շատ խոսակցություն ծավալվեց Ազգային ժողովում, սակայն խորհրդարանն առայժմ այդ մեքենաներից հեռու մնացած ամենաազդեցիկ կառույցն է։ Փետրվարի 1-ից ներդրված հսկիչ դրամարկղային սարքերը տեղ չեն գտել ոչ ԱԺ ճաշարանում, եւ ոչ էլ ռեստորանում։

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՀՀՇ-ՈՒՄ

ՀՀՇ Կենտրոն տարածքային կազմակերպությունը քննարկելով ՀՀՇ վարչության նախագահի նախաձեռնությունը եւ վարչության առաջարկը Արա Սահակյանին կուսակցությունում վերականգնելու մասին, որոշեց՝ վերանայել իր նախորդ որոշումը պրն Սահակյանի հեռացման մասին, վերականգնելով նրա անդամությունը կուսակցության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728