ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանի եւ հարկային տեսչության պետ Սմբատ Այվազյանի միջեւ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին վերջինս «Առավոտին» ասաց. «Նման միջադեպերն ինձ համար ընդունելի չեն։ Ցավում եմ, որ այդպես եղավ։ Ես միշտ կողմնակից եմ եղել բացախոսությանը, ու եթե խորհրդարանական մեծամասնությունն ունի նման կեցվածք, կարծում եմ՝ փոքրամասնությունն էլ հակառակ կարծիք լսելիս՝ չպետք է հարձակում գործի»։
Սմբատ Այվազյանի հետ հարցազրույցը՝ 11-րդ էջում։
ԼՈՒԺԿՈՎԻՆ ՓՐԿԵՑԻ՞Ն «ԹՈՒՅՆ» ՀԱՐՑԵՐԻՑ
Մեկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը նախատեսված գրաֆիկը խախտեց եւ չգնաց ԱԺ։ Պատգամավորներից ոմանք պնդում են, որ պրն Լուժկովին հատուկ են 3 ժամ պահել կաթ-մածունի ցուցահանդեսում, որպեսզի իրենք չկարողանան խորհրդարանում Մոսկվայի քաղաքապետին «թույն» հարցեր տալ։ Իսկ ԱԺ-ում գորգե՜ր էին փռել…
Կարդացեք նաև
ՀՅԴ-Ն՝ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ՀՅԴ շրջանակներում առկա է Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու տրամադրվածություն։ Դա կարող է արվել ԱԺ արտահերթ նիստով, որի ժամանակ օրենսգրքում պետք է ամրագրվի այն դրույթը, որ գործող քաղաքապետերին, համայնքապետերին եւ գյուղապետերին պատգամավոր ընտրվելու հնարավորություն չտրվի։
ԵՎՍ ՄԵԿ ՏԽՈՒՐ ՄԱՆՐԱՄԱՍՆ
Ըստ «Առավոտին» հասած հավաստի տեղեկության՝ Արծրուն Մարգարյանի դիազննության ժամանակ պարզվել է, որ նրա ձախ ձեռքի մատները ջարդված են եղել։ Ամենայն հավանականությամբ՝ մինչեւ սպանվելը։