Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործ տվողների» նոր դարբնոց

Փետրվար 12,1999 00:00
harc

Այսուհետ քաղաքացիները պետք է բողոքեն ոչ թե իրավապահ մարմիններին, այլ Աղասի Արշակյանին։

Երեկ պիտի հանդիպեինք Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամում «Վանո Սիրադեղյանի պաշտոնավարությունների ընթացքում նրա ապօրինի գործողություններից տուժած» քաղաքացիների, վերջիններիս իրավունքների պաշտպանության խմբի հետ։ Ոչ, իհարկե, քաղաքացիների հետ հանդիպեցինք (պարզ չի առայժմ քանիսն են) եւ ոչ էլ այդ հանձնախմբի անդամների հետ։ Ներս եկած Աղասի Արշակյանն էլ հայտարարեց, թե պարզապես հիմնադրամի տնօրենը բացակայում է, այդ իսկ պատճառով ինքն է ներկայացել։

Բաժանվեց հանձնախմբի (թե ովքե՞ր են, ո՞ւմ կողմից են լիազորված, լեգիտիմությունն էլ ճշտված չէ դեռ- Ռ. Մ.) հայտարարությունը, որով կոչ է արվում քաղաքացիներին, «դիմումներ եւ հաղորդումներ» անել Վ. Սիրադեղյանի գործունեության վերաբերյալ (Անտառտնտեսության վարչության պետ, ՆԳ նախարար եւ Երեւանի քաղաքապետ աշխատած ժամանակաշրջանի համար)։ Ընդսմին տրված էին նաեւ «ուղղությունները». աշխատանքային վեճերի կամայական լուծումների, ինքնիրավչության, անմեղության կանխավարկածի, կաշառակերության եւ կաշառատվության կեղծանմանակումների, դատախազության եւ դատարանների վրա ապօրինի ճնշում գործադրելու փաստերի, քաղաքացիներին ահաբեկելու, առեւանգելու եւ ոչնչացնելու հրահանգներ տալու, քաղաքական հակառակորդներին հետապնդելու փաստերի կապակցությամբ։

Այն տպավորությունն էր, որ սա առնվազն դատախազությանն առընթեր մի մարմին է, որի անդամները, տվյալ դեպքում քաղաքացիները, զբաղվելու են առանձին իրավական գործողություններով։ Որքանով մեզ հայտնի է, ցուցմունքներ, հայտարարություններ վերցնելու բացառիկ իրավունք ունեն այդ նպատակով ստեղծված պետական կառուցվածքները, ուրեմն ինչու է հասարակությունը ներքաշվում ինքնազանցության մեջ։ Եվ վերջապես՝ քաղաքացիները երաշխավորվո՞ւմ են (ո՞ւմ կողմից) ցուցմունքներ, վկայություններ, տեղեկություններ հայտնելուց հետո «իմանալ-չհայտնելու» համար չպատժվելուց։ Միակ «մխիթարիչն» այն էր, որ հանձնախումբը խնդրում է «չծանրաբեռնել իրեն անստորագիր տեղեկություններով»։ Ի դեպ, ասվում է հատուկ հաշվի համար՝ «փաստաբանական ծառայություններ իրականացնելու համար»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728