Լրահոս
Օրվա լրահոսը

Անունների հմայքը

Փետրվար 12,1999 00:00
L.-H. Abrahamyan

Պետական ռադիոն եւ հեռուստատեսությունը, որոնք մշտապես արտահայտել եւ արտահայտում են օրվա իշխանության տեսակետը, «ազգային» անունն են կրում: Դրանում, սակայն, առանձին հավակնություններ չկան: Եթե որեւէ մեկը, ասենք, նման անունով իր սրճարանն է բացում, ապա այս պարագայում մարդիկ դժվար թե թաքնված ակնարկ տեսնեն, թե մնացած՝ մրցակից սրճարաններն ապազգային են:

Պետք չէ՞ քաղաքականացնել

Հասարակության ծանր վիճակով մտահոգված որոշ հրապարակախոսներ գտնում են, որ մեր դժբախտությունների հիմնական պատճառը կյանքի չափից դուրս քաղաքականացված լինելն է: Իրոք, ինչպե՞ս կարելի է քաղաքական նշանակություն տալ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող այնպիսի երեւույթների, ինչպիսիք են ջրի, էլեկտրաէներգիայի եւ հեռախոսավարձերի պարբերական բարձրացումները:

Մարդկային ոչ ձեւական հարաբերություններ

Մենք մեզ կատարելապես երջանիկ ենք զգում միայն ոչ ձեւական հարաբերությունների պայմաններում՝ հարազատների, համագյուղացիների, թաղի տղերքի հետ շփվելիս: Սակայն հենց այդ, ոչ ձեւական հարաբերությունների պատճառով դեղատներում թունավոր դեղեր են վաճառվում, իսկ պետական ցուցասրահից՝ նկարներ են անհետանում:

Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728