Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 12,1999 00:00
lav lur

«Ես ասել էի, որ մեծ հարգանք ունեմ հնդիկ ժողովրդի նկատմամբ, բայց այդ մարդը, որ եկել է այստեղ, տնօրինում է մեր ազգային արժեքը՝ թող բարի լիներ իր երկրում մի շենք կառուցեր, որ իր ժողովուրդը փողոցում չքներ»,- կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանն այսպես վերաշարադրեց «Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ իր խոսքերը, որոնց առնչությամբ իր վերջին հարցազրույցում դժգոհեց Ռոբերտ Քոչարյանը։ Նույն հանդիպման ժամանակ ՍԴՀԿ նահագահ Էռնեստ Սողոմոնյանն այս հայտարարությունն էր արել. «Հայ ժողովուրդը միշտ էլ Թեհլերյան կգտնի նրանց վերացնելու համար»։ Դրանով իսկ պրն Սողոմոնյանը վերջնականապես ցրեց հուսահատության եւ ապատիայի մթնոլորտը, որը տիրում էր հասարակության որոշ խավերում։

ՎԱՏ ԼՈՒՐ

Փետրվարի 10-ից Վրաստանում դադարեցվել է ռուսաստանյան OPT եւ PTP հեռուստաալիքների հեռարձակումը։ Դա պայմանավորված է ռուսաստանյան կողմի չվճարումներով։ Որոշ մասնագետներ այն կարծիքին են, թե դա կարող է անդրադառնալ Հայաստան եւ Ադրբեջան նշյալ հեռուստաալիքների հեռարձակման վրա նույնպես, քանզի Անդրկովկասում գլխավոր վերահեռարձակիչը գտնվում է Թբիլիսիում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728