Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ հո ոտքերիս չե՞ն կրակի»․ Ութ երեխայի տեր գեներալը դժվար թե ինքնասպանություն գործեր

Փետրվար 12,1999 00:00
arcrun margaryan

«Ես չեմ ուզում եւ թույլ չեմ տալիս ոչ մեկին, ոչ մի քաղաքական կուսակցության, ոչ մի քաղաքական ուղղության այս դեպքը քաղաքական շահարկումների առիթ դարձնել։ Քննություն է կատարվում, եւ քննությունը կպարզի, թե ինչ է կատարվել»,- անցյալ տարի հունվարի 24-ին հիվանդանոցում լրագրողներին ասաց Արծրուն Մարգարյանը։ Թե ո՞վ է իրեն զգուշացրել մահափորձի մասին հարցին պատասխանեց. «Դրա մասին հետո կխոսենք»։

Անցյալ մեկ տարվա ընթացքում «դրա մասին» երբեք չխոսեցինք, թեեւ երբեմն-երբեմն հանդիպում էինք ՆԳ նախարարության իր առանձնասենյակում։ Ոչ ես էի ավելորդ հարցեր տալիս, ոչ էլ ինքը երբեւէ ակնարկեց 98-ի հունվարի 20-ին իր հետ տեղի ունեցածը։

Մոռացվող պատերազմից էինք խոսում, բանակի հոգսերից, մեր պատմությունից, երեխաներից։ Պստիկ չարաճճի որդուն շատ էր սիրում։ Ասում էր, որ «ծրագրել էր տասնմեկ զավակ ունենալ։

Հավատում էր Աստծո գոյությանն ու փորձում էր ըմբռնել նրա խորհուրդը։ Ավետարանը միշտ իր սեղանին էր։

Ի տարբերություն ոմանց, փետրվարից հետո գրադարակից այդպես էլ չհանեց լուսանկարը, ուր ինքը Հայաստանի առաջին նախագահի կողքին էր։ Չչարացավ, չմեղադրեց։ Ոչ մի կողմին։ Կարծես թողել էր բոլորիս գրգռող հարցերի պատասխանը Աստծո դատին։

Մեր վերջին զրույցը 1999-ի նախաշեմին էր։ Ուզում էր թողնել համակարգը. «Մի գործ լինի ես իմ էրեխեքին կարողանամ պահել, էստեղից դուրս գամ։ Ախր իրենց ասում եմ՝ ամեն անգամ հո ոտքերիս չե՞ն կրակի…»։ «Իրենքը» չմանրամասնեց։

Իր վեց եւ պատերազմում զոհված եղբոր 2 զավակներին էր պահում։ …

Արծրուն Մարգարյանի սպանության վերաբերյալ վարկածներից ինքնասպանության վարկածը ամենաանընդունելին է։ Արծրունին ճանաչողների համար, անշուշտ։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728