Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՎՍՏԱՀԵԼ

Փետրվար 12,1999 00:00

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՎՍՏԱՀԵԼ ԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ընդունեց խորհրդարանի՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու տրամաբանությունը։ Իրար հաջորդող չբացահայտված սպանությունները, գլխավոր դատախազի վրա հնարավոր ճնշումներն են նման տրամադրությունների պատճառը։ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհաննես Վարյանի համար վերոնշյալ տրամաբանությունը ընդունելի չէր. -Եթե Սերժ Ազատիչին անվստահություն հայտնեն, ապա ո՞ւմ է պետք վստահել։ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ Մեր թերթի երեկվա համարում բժիշկ Սարգիս Չոլաքյանը, փաստորեն, կրկնեց Մոնթե Մելքոնյանի մահվան այն վարկածը, որը օրեր առաջ ներկայացրել էր Վանո Սիրադեղյանը։ Սովորություն չունենք ամեն մի հոդվածից, ելույթից կամ հարցազրույցից հետո ավելացնել, որ խմբագրությունը չի կիսում արտահայտած տեսակետը, կամ ինչ չափով է կիսում։ Շարունակում ենք պաշտպանել այն տեսակետը, որ բոլորը պետք է ազատ արտահայտվելու իրավունք ունենան։ Իսկ ընթերցողն ինքը կհասկանա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, ով է հարգում հերոսների հիշատակը, ով՝ ոչ։ «ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել