Լրահոս
Օրվա լրահոսը

Չմարսվող շոկոլադ

Փետրվար 12,1999 00:00

Չմարսվող շոկոլադ Հայաստանի զարգացումը կարող է ապահովել միայն ժողովրդի կողմից ձեւավորված եւ հասարակության վստահությունը վայելող իշխանությունը: Այդ միտքն այնքան է ծամծմված, որ նույնիսկ անհարմար է կրկնել: Ես կարծում եմ նույնիսկ, որ կարեւոր չէ՝ այդ իշխանությունը կոմունիստական կլինի թե ՀՀՇ-ական, դաշնակցական թե երկրապահական, միայն թե գործելու մանդատ ունենա: Առանց այդ մանդատի, նույնիսկ ամենաբարի ցանկություններ եւ զարմանահրաշ արհեստավարժություն ունեցող իշխանությունը լավագույն դեպքում ջղաձգային շարժումներ է անում՝ ստիպողական անգործության մատնվելով: Այդ պարզ հաշվարկին չհավատացող մարդիկ ձգտում են իշխանության, ինչպես մսուրի երեխան իր ստամոքսի համար անմարսելի շոկոլադին: Բնական է, որ «շոկոլադը ծամելուց» հետո սկսվում են անախորժություններ թե՛8217 իրենց եւ թե8217՛ ժողովրդի համար: Որպես քաղաքացի, ապագա խորհրդարանում ես կուզեի տեսնել կոմունիստ Լեոնիդ Հակոբյանին, ՀՀՇ-ական Բաբկեն Արարքցյանին, դաշնակցականներ Թաթուլ Մանասերյանին եւ Լեւոն Մկրտչյանին, ԱԺՄ-ականներ Վազգեն Մանուկյանին եւ Շավարշ Քոչարյանին, երկրապահներ Ալբերտ Բազեյանին եւ Սմբատ Այվազյանին, ինչպես նաեւ Դավիթ Շահնազարյանին, Վահագն Խաչատրյանին, Սուրեն Զոլյանին, Կարեն Դեմիրճյանին: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ կարող են նպաստել արդար ընտրությունների անցկացմանը, եթե ա/ անկեղծորեն գիտակցեն դրա անհրաժեշտությունը եւ շատ մեծ ցանկություն ունենան, բ/ ի վիճակի են հրաժարվել բոլոր տեսակի ամբիցիաներից եւ միասին /միայն միասին/, սերտորեն համագործակցելով ու համադրելով ջանքերը, պայքարեն հանուն արդար ընտրությունների, գ/ այդ պայքարի մեջ ներգրավեն բոլոր ընտրողներին, դ/ իշխանության թեւը ներկայացնող իսկական երկրապահները փակեն խորհրդարանի ճանապարհը սուտ երկրապահների, քրեական տարրերի եւ պետական նոմենկլատուրայի համար: Այդ ամենը, բնականաբար, ուտոպիա է: Իրականում մեզ հերթական անգամ սպասում է «չմարսված շոկոլադի» ֆենոմենը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել