Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՈԹ ՍՑԵՆԱՐ

Փետրվար 12,1999 00:00
lurer

Ըստ չճշտված լուրերի, բանակի հրամանատարները եւ ղարաբաղյան պատերազմի վետերանները պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ՝ հանուն երկրում կարգուկանոնի հաստատման:

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է

«Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանն աննպատակահարմար է համարում կուսակցության պատգամավորական խմբի բացահայտումը խորհրդարանում։ Ու թեպետ մեկ տասնյակից ավելի պատգամավոր կա, որոնք անդամագրվել են ՀԺԿ-ին, սակայն մինչ այս ԱԺ-ի լիազորությունների ավարտը, Կարեն Դեմիրճյանի կուսակցությունը խորհրդարանում կներկայացնեն Ռոբերտ Ենգոյանն ու Վլադիմիր Բադալյանը։

ՍԴՀԿ ՄԻՏՔԸ, ՊԱՏԻՎԸ, ԽԻՂՃԸ

Հայտարարվել է, որ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպությունը փետրվարի 14-ին համագումար է անցկացնելու։ Այս առնչությամբ Էռնեստ Սողոմոնյանն «Առավոտին» ասաց. «Դա կուսակցությունից հեռացվածների ապօրինի արարք է։ Դրանք 112-ամյա կուսակցությունը վարկաբեկած, Եղիայի նման թյուրիմացությանը 8 տարի սատարած մարդիկ են։ Եվ այժմ էլ մարդկանց խաբում, իմ անունից հրավիրատոմսեր են բաժանում, քանզի իրենց Հայաստանում չեն ճանաչում։ Մենք խղճում ենք այդ մոլորյալներին»։

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ

Մամուլում հրապարակումներ են եղել, թե գործարանի տնօրեն աշխատելիս ՀՀ հարկային տեսչության ներկայիս պետ Սմբատ Այվազյանն անպարտաճանաչորեն է մուծել հարկերը։ Այս առիթով վերջինս «Առավոտին» ասաց. «Տնօրեն աշխատած ժամանակ պարտաճանաչ հարկատու եմ եղել։ Իմ առաջին խնդիրը համարել եմ ձեռնարկության հարկային պարտավորությունների կատարումը։ Առաջինը դա եմ արել եւ հետո միայն մնացած հոդվածներով նախատեսված ծախսերը։ Դա ինձ համար սկզբունք է։ Ուստի բոլորից խնդրելու եւ պահանջելու եմ լինել պարտաճանաչ պետության նկատմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728