Լրահոս
Օրվա լրահոսը

Գայթակղություն

Փետրվար 11,1999 00:00
L.-H. Abrahamyan

Հասարակության մեջ, ինչպես նրա բարձր, այդպես էլ ցածր հարկերում, ժամանակ առ ժամանակ գայթակղություն է առաջանում դիմել կոշտ, վճռական քայլերի: Հոգեբանորեն դա հասկանալի է: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել. խարխուլ, ջրի վրա իրեն հազիվ պահող նավակում պետք չէ կտրուկ շարժումներ անել:

Զարմանալի նմանություն

Երկու հայտնի կուսակցություններ արդեն մեկ դար շարունակ պայքարում են իրար դեմ: Պայքարը մեկ թեժանում, մեկ հանդարտվում է, սակայն միշտ չափազանց սկզբունքային է: Սակայն այդ կուսակցությունները, ցավոք, չեն նկատում, թե որքան շատ է իրենց ընդհանրությունները. թե մեկը, թե մյուսը պայքարում է ժողովրդի միասնության համար, թե մեկը, թե մյուսը կոչ է անում համախմբվել հենց իր շուրջը:

Խաղից դուրս

«Ում հետ եք դուք, մշակույթի վարպետներ»,- ժամանակին խիստ տոնով հարցնում էր հայտնի ռուս գրողը: Իսկ այսօր ո՞ւմ հետ են մեր հայ գրողները: Դժվար չէ տեսնել, որ նրանց մի մասը միանշանակ այս կամ այն կուսակցության խանդավառ երկրպագուն է: Բայց կան նաեւ բացառություններ. նրանք մերժում են կուսակցականության գաղափարն ընդհանրապես՝ մարդկանց բաժանումը մոլեռանդ եւ անհանդուրժողական աղանդների:

Լ.-Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728