Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՌԱԿ մարզային եւ տարածքային ակումբների ատենապետերի եւ ներկայացուցիչների խորհրդակցությունը։ Քննարկելով ՀՌԱԿ վարչությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ չհամաձայնվելով ՀՌԱԿ Հ. Վ. ատենապետ Հարություն Կարապետյանի հրաժարականին եւ դատապարտելով Հանրապետական վարչության մի խումբ անդամների անօրինական եւ հակակուսակցական գործելակերպը եւ քայլերը, որոնք փաստորեն կարող են բերել պառակտման, խորհրդակցության մասնակիցները միաձայն առաջարկեցին հրավիրել արտահերթ հանրապետական պատգամավորական ժողով՝ կուսակցության բոլոր անդամների 2/3-ի գրավոր պահանջով։ Աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվեց աշխատանքային խումբ։