Ըստ չճշտված լուրերի, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղի է տվել կառավարության ճնշումներին ու իր տրամադրության տակ եղած միջոցներից փոխանցել կառավարության գործածության համար։ Մինչդեռ, սկզբից պարոն Սարգսյանը համառել է եւ չի ցանկացել փող տալ, ասելով, թե Միջազգային արժութային հիմնադրամը կփակի վարկերի ճանապարհը։ Այնուամենայնիվ, կառավարությունը գումարները ստացել է եւ արդեն որոշ ծախսեր կատարել՝ ԱԺ պատգամավորները ստացել են հերթական աշխատավարձը։
«ԵՐԿՐԱՊԱՀՆ» ԱՐԴԵՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
«Երկրապահ» խմբի փետրվարի 9-ի նիստում վարչապետի խորհրդական Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե ով «կողմ» քվեարկի Էդվարդ Եգորյանի վերջին նախաձեռնություններին՝ հեռացվելու է Հանրապետական կուսակցությունից։ Ալբերտ Բազեյանը խմբին հորդորել է վերջին անգամ, քաղաքական որոշումով «դեմ» քվեարկել այդ օրինագծերին։ Այնուամենայնիվ, խմբի 9 անդամներ այդ նախաձեռնություններին կողմ են արտահայտվել։
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
Կարդացեք նաև
«Время МН»-ն փետրվարի 4-ին հաղորդել է, որ փետրվարի 3-ին Տվերում Դաշնային անվտանգության ծառայությունը (Ղհը) ձերբակալել է մի հայի, որը կասկածվում է լրտեսության մեջ։ Այս մարդը ներկայացել է որպես Արմեն Թունյան։ Զինված է եղել խլացուցիչով ատրճանակով, ունեցել է ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակցի վկայական։
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է
Անցած տարվա հունվարին Ռոմիկ Ղազարյանի կողմից նախազգուշացված ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ականատեսների վկայությամբ, դարձյալ սկսել է թիկնապահներով շրջել։