Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փետրվար 11,1999 00:00
lurer

Ռոբերտ Քոչարյանը Քաղաքական խորհրդում կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արծրուն Մարգարյանի սպանությանը, ասել է. «Սա նախորդ դեպքերից տարբերվում է։ Այստեղ հանգամանքներն ավելի պարզ են»։ Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ գործը շուտով կբացահայտվի, իսկ հանրապետության դատախազությունն էլ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

ՈՉ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՉ ԷԼ ԲԱՑԱՌԵՑ

«Ես չեմ կարող հաստատել կամ բացառել՝ ամերիկյան TWT-ի թիկունքում կան հայաստանցի բաժնետերեր, թե ոչ»,- զրույցի ընթացքում ասաց ՀՀ կապի նախարար Գ. Պողպատյանը։

Մանրամասները էջ 6։

ՑԼԱՄԱՐՏԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

Խորհրդարանական օրը սկսվեց Էդվարդ Եգորյանի եւ Յուրի Բախշյանի լեզվակռվով՝ ավարտվեց Վահագն Խաչատրյանի եւ «Երկրապահների» ընդհարմամբ։ Հարկային տեսչության պետ Սմբատ Այվազյանը վարչապետի «թասիբն» էր պահում, ինչ է թե՝ Վահագն Խաչատրյանը համարձակվել էր նրա ելույթի առնչությամբ որոշ դիտողություններ անել։ «Ելույթ ունենայիր, ինչ ուզում էիր՝ ասեիր։ Վաղն էլ քո ելույթն ենք խանգարելու»,- ասում էր պրն Այվազյանը։ «Նպատակդ միայն ապակայունացնե՞լն է»,- սա էլ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի դիտողությունն էր։ «Դուք ինձ իրավունք չունեք դիտողություն անել,- պատասխանեց Վահագն Խաչատրյանը։- Այդքան վարչապետին մի… բոլորիդ պաշտոն, մեկ է, չի տալու»։

Կարդացեք նաեւ 2-րդ էջում։

ՋՈՒՐՆ ԱՅՆ ԻՋԱՆԵՐ…

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երեկ բացվեց նոր ինքնահոս ջրագիծ, որը կբավարարի ջրովի հողերի, լավագույն դեպքում, 10 տոկոսի ոռոգումը։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք մեր վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728