Երեկ Վճռաբեկ դատարանում քրեական «ամենահնչեղ» գործի «դատաքննությունը» սկսելու համար մեզնից պահանջվեց սպասել մեկուկես ժամ։ Բայց Արմեն Տեր- Սահակյանի գործից առանձնացված տասնյակի գործը կրկին հետաձգվեց, այս անգամ միակ կին ամբաստանյալ Էսմա Զաքարյանի պաշտպան Աշոտ Ադիբեկյանի հիվանդության պատճառով։ Տեղեկացնենք, որ մինչեւ ուրբաթ օրը, եթե պաշտպանական կողմից որեւէ մեկը դարձյալ չհիվանդանա (ի դեպ, դատական պրակտիկայում ընդունված պաշտպանական տակտիկա է դա), ապա ականջալուր կլինենք թե՛ մեղադրողի, թե՛ պաշտպանական կողմի ճառերի ունկնդրությանը։
Տեսականորեն չի բացառվում, որ դատն ավարտվի ուրբաթ օրը։
Ռ. Մ.