«Առավոտի» հարցին, թե արդյոք իր ենթադրությամբ Արծրուն Մարգարյանի սպանությունը 1998-ին նրա դեմ մահափորձին էր առնչվում, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Առայժմ շատ դժվար է վերջնական որեւէ եզրակացություն անել։ Երեւի թե ինչ-որ կապվածություն գուցեեւ կա»։
Այնուամենայնիվ, ինչպե՞ս է գնահատում այս վիճակը, երբ քաղաքական հնչեղություն ունեցող սպանությունները մեկը մյուսին հաջորդում են. «Շատ վատ, ծանր մթնոլորտ է։ Երեւի ներքաղաքական ընդհանուր իրավիճակի հետեւանքն է»։
ՄԱՐԳԱՐԵ ՉԿԱ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՎԱՌՈՒՄ
Երբ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ «ԱրմենՏելի» վերաբերյալ քրեական գործը հարուցվել է Ռոբերտ Գրինի հայտարարություններից հետո, Վահագն Խաչատրյանն ընդվզեց, թե այսքան ժամանակ կոնյակի գործարանի վաճառքի եւ այլ գործարքների մասին են խոսում, Սահմանադրության խախտումները նշում եւ այլն, բայց «դատախազության ուշադրությանը չենք արժանանում։ Սակայն օտարերկրյա մի քաղաքացու ինչ-որ հայտարարությունն այսպիսի օպերատիվ արձագանք է գտնում»։
Կարդացեք նաև
ԽԵԼՈՔ ՄՆԱՑԵՔ
Ըստ չճշտված տեղեկությունների, օրերս նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության է հրավիրել հանրապետության մարզպետներին։ Խորհրդակցության ժամանակ մի պահի նա ասել է. «Որեւէ կուսակցության անդամ լինելու վրա հույս չունենաք։ Մարզպետներին նշանակողը եւ ազատողը ես եմ»։
Սեփ. լր.