Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՊԱԿԱ՞Ս

Փետրվար 10,1999 00:00
lurer

Ըստ չճշտված տեղեկությունների, հանրությանը շուտով պաշտոնապես հայտնի կդառնա հանրապետության տնտեսական ոլորտի կարեւորագույն դեմքերից մեկի հրաժարականի մասին։ Խոսքը Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի մասին է, որը փետրվարի 9-ին վարչապետին կամ հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ էլ պատրաստվում էր ներկայացնել։

ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ ԴԱՐՁՅԱԼ…

«Հիմա ինչ են ասում, այս անգամ է՞լ են իմ հրահանգով պառակտվել»,- ասաց Էդվարդ Եգորյանը, որին ժամանակին մեղադրում էին ՀՌԱԿ-ում անջատողական տրամադրություններ սերմանելու մեջ։

Ռամկավարական հերթական թնջուկի մասին կարդացեք 4-րդ էջում։

OTE-Ն ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է

«Ես նույնիսկ կասկածում եմ, որ OTE-ն դիտավորյալ է անում, որ իր մենաշնորհը հանեն։ Մենաշնորհը հանել նշանակում է, որ հնարավորություն կունենա չկատարել 300 մլն դոլարի ներդրումը»,- ասում է ՀՀ կապի նախկին նախարար Գ. Պողպատյանը։

Գ. Պողպատյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։

ՆՅԱՐԴԱՅԻՆՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԿԱՐԴԱԼ

ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը բնութագրելու համար պատգամավոր Ավետ Գրիգորյանը հետեւյալ հայտարարությունը կատարեց. «Ո՞րն է հոգեկան հիվանդի եւ նյարդային հիվանդի տարբերությունը։ Հոգեկան հիվանդը գիտի, որ 2×2=5-ի։ Իսկ նյարդային հիվանդը՝ չնայած գիտի, որ 2×2=4-ի, բայց ոչ մի կերպ չի կարողանում այդ մտքի հետ համակերպվել։ Այսօր խորհրդարանում բոլորը նյարդային հիվանդ են։ Գժեր չկան»։

Այս զուգահեռի հաստատումը՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728