Լրահոս
Օրվա լրահոսը

Как только-так сразу

Փետրվար 09,1999 00:00
Aghvan Hovsepyan

ԱԺ-ի այս արտահերթ նստաշրջանի օրակարգում է «ԱրմենՏել» ՀՁ-ի հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Սակայն վաղօրոք պատգամավորներին բաժանվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետեւյալ հաղորդումը ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին.

«1999 թ. հունվարի 14-ից ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ինչպես նաեւ հանրապետական մամուլում եղած հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգվում են 1991-1998 թ.թ. ընթացքում հանրապետության բնակավայրերում կապի համակարգի զգալի մասի կազմալուծման պատճառները։ Ուսումնասիրության շրջանակներում ստուգվում են «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության ստեղծման եւ գործունեության ընթացքում պետության շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը։

Ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում խնդրին առնչվող նյութեր են ստացվել ՀՀ սահմանադրական դատարանից, սեփականաշնորհման, փոստի եւ հեռահաղորդակցության, վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարություններից, ինչպես նաեւ «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկությունից։ Բացի այդ, բացատրություններ են վերցվել ՀՀ կապի նախկին նախարար Գ. Պողպատյանից, «Երեւանի քաղաքային հեռախոսային ցանց» նախկին պետական ձեռնարկության տնօրեն Ա. Ղահրամանյանից, պաշտոնատար այլ անձանցից։

Հանձնարարական է տրվել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը մասնագիտական ստուգումներ կատարելու մասին։

1999 թ. փետրվարի 5-ին նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»։

Հավելյալ նշենք, որ հաղորդումն ուղարկվել է փետրվարի 8-ին եւ, ըստ Էդվարդ Եգորյանի, ակնհայտորեն օգտագործվելու է որպես փաստարկ՝ խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը խափանելու համար։

Էջը կենսագործեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728