Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 09,1999 00:00
lav lur

Կիրակի օրը ռուսական հեռուստաալիքները հայտնեցին այն մասին, որ Մոսկվայի կենտրոնում վերստին հողասահքի պատճառով փողոց է փլուզվել՝ մեքենաներ են կոտրվել։ Այս փաստը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե հողասահքը տեղի չունենար Կրիվոկոլեննայա նրբանցքում։ Բանն այն է, որ ՀՀ դեսպանության շենքի ձախ պատը գտնվում է Կրիվոկոլեննայա նրբանցքի վրա։ Երեկ մենք կապվեցինք Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Վարդան Տողանյանի հետ, որը մեզ հանգստացրեց ասելով, որ հողասահքը տեղի է ունեցել դեսպանությունից ավելի քան 100 մետր հեռավորության վրա։ Այսինքն՝ Լազարյանների տունը, որտեղ գործում է հայկական դեսպանությունը, վտանգված չէ, եւ մեր դիվանագետները կարող են հանգիստ շարունակել իրենց ծառայությունը։

Այս անգամ մենք խուսափեցինք նյութին՝ «Հայի բախտ» վերնագիրը դնելուց։

ՎԱՏ ԼՈՒՐ

Խորհրդարանն արտաքուստ պահպանում է լուրջ գործով զբաղվողի իր կեցվածքը, իսկ խորքերում հրաբուխ է բլթբլթում, ամենքի մտքում հնարավոր լուծարման անհանգստությունն է։ ԱԺ պատգամավորներից մեկը, որն առայժմ ուզեց անհայտ մնալ, երեկ բառացիորեն ասաց. «Էս որ ձեւեր են թափում, թե գործ են անում, իրականում բոլորն էլ մի դարդ ունեն, որ եթե խորհրդարանը լուծարվի ու իրենք անգործ մնան, իրիկունը տուն գնալով, ինչ պատասխան են տալու իրենց կանանց ու երեխաներին»։ Իսկ ի՞նչ պատասխան պիտի տան, ընդամենը կասեն՝ «պապան անգործ մնաց», ինչպես հազարավոր այլ գործազուրկ ՀՀ քաղաքացիներ։ Ի վերջո, մետրոյում շվի կամ սազ նվագողները նրանցից վատ տղաներ չեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728