Ինչպես «Առավոտին» հայտնեց «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը, իրենց կուսակցության հիմնադրման ժամանակ «Ժողովրդավարական հայրենիքն» ունեցել է 800 անդամ։ Պարոն Եգորյանի կարծիքով, այդ թիվը հիմա կրկնապատկվել է։
ԿԱՄ ԿՍՏԱՆԱՆ, ԿԱՄ ՉԵՆ ՍՏԱՆԱ
Իր սկզբունքայնությունն ու խոսքի կտրուկությունը երեկ հերթական անգամ դրսեւորեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ «Առավոտի» այն հարցին, թե, ի վերջո, ե՞րբ կստանան իրենց փողերը (աշխատավարձը) պատգամավորները, նա խրոխտ նկատեց.
-Վա՛ղը կստանան (այսինքն՝ այսօր- Լ. Ա.)։
Կարդացեք նաև
-Ուրեմն, վաղը կստանա՞ն։
-Հավանաբար։
-Հիմա՝ վա՞ղը, թե հավանաբար վաղը։
-Հավանաբար վաղը։
Սեփ. լր.